«Ձայնագրության հիման վրա նախկին տնօրենը զրկվեց հավաստագրից»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։ Ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվեց հավաստագրից։ Արդեն ստացել ենք դատավճիռը, որով նախկին տնօրենը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու և մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունքից։ Միջադեպի մյուս մասնակիցների մասով նույնպես կայացված են համապատասխան վճիռներ։
Գիտեմ, որ նման դեպքերի մասին ներքին խոսակցություններ լինում են, բայց շատերը խուսափում են բարձրաձայնել։ Կարծում եմ՝ այս դեպքը ցույց է տալիս, որ բարձրաձայնել պետք է, և որ դա կունենա հետևանք։ Որ ամենակարևորն է՝ հուսամ, այս նախադեպը կկանխի համակարգում նման երևույթները։
Կրթությունը չպիտի լինի կեղծիքի տեղ»։

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
258Երեկ, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
318Երեկ, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
324Երեկ, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
92017.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
90116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
256316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
185415.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
113910.07.2026, 15:00