«Եթե լեզվի սայթաքում չէր, ապա անսպասելի իրավիճակ է առաջանում». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «ՌԴ ԱԳ նախարար Լավրովն այսօր հայտարարեց, որ Արցախի Փարուխ գյուղի հետ կապված խնդիրը կլուծվի, ուշադրրություն, ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ արդյունքում:
Եթե սա լեզվի սայթաքում կամ բնակավայրերի շփոթություն չէր, ապա առաջանում է շատ հետաքրքիր ու անսպասելի իրավիճակ:
Հաշվի առնելով այն փաստը, որ Փարուխ գյուղը գտնվում է Արցախում, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացիա պետք է անի ոչ միայն Հայաստանը, այլև Արցախը:
Իսկ դա նշանակում է, որ Լավրովի պնդմամբ, Արցախն Ադրբեջանի հետ պետք է ունենա դելիմիտացված սահման, ինչի արդյունքում կլուծվի ոչ միայն Փարուխից, այլ նաև Շուշիից, Հադրութից և այլ հայկական բնակավայրերից ադրբեջանական զինված ուժերը դուրս բերելու հարցը:
Սպասենք հետագա զարգացումներին...»:

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
8001:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
7800:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
13400:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7700:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
13100:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6700:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
63Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:48