«Էսպիսի բան եղել է նաև 90-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմն էր նախաձեռնում հարձակումները». Մինասյան
![]() 568 Շաբաթ, 11 հունիսի, 2022 թ., 16:18 «Արշավը հատկապես Դաշնակցության նկատմամբ, շատ ակնհայտ է. մոտավորապես 100-ից ավելի խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ գրասենյակներում և անձանց տներում: Չհայտնաբերելով ոչինչ՝ իշխանությունն ընկել է հոգեխանգարմունքի մեջ. սկսում է մարդկանց ապօրինի ձևով զրկել ազատությունից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իշխանությունն անցնում է մարդկային բարոյականության սահմանները: «Այս իշխանությունն ամեն կերպ փորձում է «Դիմադրություն» շարժումը կոտրել՝ չարաշահելով իրավական բոլոր լծակները: Իր վերջին օրերն ապրող իշխանության վարքագիծը հասկանալի է. էսպիսի բան եղել է նաև 90-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմն էր նախաձեռնում հարձակումները, հետո տեսանք՝ նրանց ճակատագիրն ինչ եղավ: Սրանց ավելի դաժան ճակատագիր է սպասվում»,- նշել է Մինասյանը: Ավելի վաղ հայտնել էինք «Երկիր մեդիա» հ/ը տնօրեն Բագրատ Եսայանի ձերբակալության մասին: Այսօր նա ազատ է արձակվել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
