«Նախկինում հետևողական էին ուլունքների դասավորությանը և նշանակությանը». Սուքիաս Թորոսյան
![]() 572 Երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ., 03:06 Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանի գրառումը․ «Նախկինում հետևողական էին ուլունքների դասավորությանը, հերթականությանը և նշանակությանը։ Ոչ այսօրվա նման «սիրուն ա, հագնեմ»։ Փորձեմ մեկնաբանել ՀԱՅԱՍԱ օրիորդների ուլունքաշար վզնոցի մեկ-երկու քարերի նշանակությունը։ Կենտրոնում անտրացիտ է /Անտրացիտ, առավել փոխակերպված (մետամորֆացված) հանածո-հումուսային ածուխ։ Այրվում է թույլ բոցով, համարյա առանց մոխրի, չի եռակալում, օդում ինքնայրում չի տալիս, չի փշրվում։ Այս քարի մասին իր բնական արտադրանքներից Ստրաբոնը նշում է նաֆտան, ամոմումը /հայերը ասում են* գագիթիս կամ գագաթիս կոչվող քարը անտրացիտի մի տեսակ/ ԳԱԳԱԹ=գլխի գանգի,լեռան, ծառի վերջնամաս, նաև սկավառակի իմաստ ունի/: Շումերները, բաբելոնացիները ասել են ԳԱԳԱԹՈՒ, որը նշանակել է գլխի վերին մասը և ավելի մոտ է մեր լեզվին։ Այդ քարի վրա տեսնում ենք հինգ սկավառակ ՀԻՆԳ= բնիկ հայ բառ /շումերերեն քինգե -խինգե= ձեռք է նշանակում։ Շենգավիթի պեղումներից պարզ է դարձել, որ հայերը կնոջ իրավունքները հավասարը-հավասարի են դասել և իգական սեռի ներկայացուցիչները ամուսնության ընտրության իրավունք են ունեցել։ Տղայի կողմից բարեկամները, աղջկա ՁԵՌՔ ն են խնդրել։ Ամուսնության պատրաստ աղջիկները առանձնակի ուլունքաշար վզնոցներով հասկացրել են, որ իրենք պատրաստ են։ Նկարում համեմատության համար տեղադրել եմ նաև Արարատյան թագավորության կնիք, հինգ սկավառակով կիսալուսնի տակ։ Հետաքրքրեց նաև չար աչքի դեմ կապույտ ուլունքները և ծովախեցիները /ինվոլյուտային/։ Այդ տեսակի խեցիները իգական սեռի խորհրդանիշն է եղել /հետագայում Արուսյակ, Աֆրոդիտե, Վեներա/։ Շարունակեք ուսումնասիրել, այն անսպառ է»։ Աղբյուրը` Սուքիաս Թորոսյան |

«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
32414:55
Մահացել է Իրինա Շևչուկը
482Երեկ, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
340Երեկ, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
324Երեկ, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
39223.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
54621.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
94716.02.2026, 22:24
«Պահեցողությունը լինում է երեք տեսակի՝ սովորական պահք, սրբապահք և ծոմ». Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան
84516.02.2026, 09:06
