«Իրանի շուրջ ծավալվող միջուկային «խաղը» մոտենում է իր տրամաբանական ավարտին». Արման Աբովյան
![]() 308 Երկուշաբթի, 13 հունիսի, 2022 թ., 09:43 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Իրանի շուրջ ծավալվող միջուկային «խաղը» մոտենում է իր տրամաբանական ավարտին. ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իրանը գործնականում ամեն ինչ ունի միջուկային զենք ստեղծելու համար։ 2021 թվականի հոկտեմբերին իսրայելական հետախուզությունը հայտնել է, որ Իրանն ունի հրթիռային տեխնոլոգիա, հրթիռների և ռումբերի համար ուղղակի միջուկային մարտագլխիկներ արտադրելու տեխնոլոգիա, և որ ամենակարևորն է՝ Իրանը կուտակել է մի քանի տասնյակ կիլոգրամ հարստացված ուրան, որն ավելի քան բավարար է առնվազն ութից տասը միջուկային հրթիռներ կամ ռումբեր արտադրելու համար։ Իսրայելն արդեն հայտարարել է, որ կօգտագործի իր հատուկ ծառայությունների ողջ զինանոցն Իրանի միջուկային հավակնությունները կանխելու համար և սկսեց միջուկային մասնագետների նպատակային ոչնչացումը հենց իրանական տարածքում, բայց նույնիսկ իսրայելցիներն են հասկանում, որ դա չի կանգնեցնի իրանցիներին: Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսի և Սենատի համապատասխան հանձնաժողովները հայտարարել են իրանական միջուկային ծրագրի ակտիվացման մասին։ Ինչպե՞ս է սա սպառնում Հայաստանին։ Երկրորդ՝ եթե նույնիսկ ենթադրենք, որ Իսրայելը չի գնա ռազմական էսկալացիայի, Իրանի միջուկային զենքի տիրապետումն ԱՆՄԻՋԱՊԵՍ կդրդի տարածաշրջանի երկրներին միջուկային սպառազինությունների մրցավազքի, և վստահ եղեք, որ շատ մոտ ապագայում Թուրքիան և Սաուդյան Արաբիան ևս կդառնան միջուկային «մահակի» սեփականատեր: Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ հայասպան, բարբարոս, ցեղասպան Թուրքիան նույնպես միջուկային զենք ունի։ Իրավիճակն իրականում շատ կրիտիկական է և կարևոր մեզ համար։ Բայց ես մի հարց ունեմ՝ այս իշխանություններն ընդհանրապես տեղյա՞կ են, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Թե՞ նրանք այնքան զբաղված են թուրք հայասպանների հետ աշխարհաքաղաքական «սիրախաղով», որ այլևս չեն հասկանում, թե տարածաշրջանում ամեն ինչ դեպի ուր է գնում։ Լրիվ լուրջ եմ հարցնում՝ մենք գոնե հասկանո՞ւմ ենք, որ ստեղծված իրավիճակում թուրքերի ու ադրբեջանցիների հետ թրքահաճո «խաղաղության դարաշրջան» խաղալը՝ ներքաշում է մեզ (բացի դասական ռիսկերի շրջանակից) նոր վտանգների գոտի»։ Աղբյուրը` Արման Աբովյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
