«Պարտությունն ունի կոնկրետ հեղինակներ». Ստեփան Դանիելյան
![]() 243 Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 17:18 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ցանկացած պարտություն ունի մի օրինաչափություն, պարտության հեղինակները միշտ փորձում են պարտությունն այլոց հետ կիսել։ Դա նման է նրա, երբ խեղդվողը մեկնած ձեռքի տիրոջը փորձում է իր հետ տանել դեպի ծովը։ Գործող վարչապետն իր պարտությունը փորձում է կիսել «նախկինների» հետ, գործող ընդդիմությունն իր հերթական պարտությունը փորձում է կիսել ժողովրդի հետ։ Այս պահելակերպին պետք է վերջ տալ, պարտությունն ունի կոնկրետ հեղինակներ, դա նրանք են, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են վերցնում ու փակ-գաղտնի եղանակով որոշումներ են կայացնում։ Գործող վարչապետն ասել է, որ ինչ ուզում է, այն էլ բանակցում է ու դրանով վերջանում է խոսակցությունն, ինքն է պարտության հեղինակը և վերջ։ Գործող ընդդիմությունը հայտարարել է, որ հրապարակից տուն չեն գնա, մինչև իշխանափոխությունը, ուրեմն՝ տուն չպետք է գնան ու պետք չի պարտությունը փաթաթել նրանց վզին, ովքեր որոշումների կայացմանը չեն մասնակցել, չեն ասել, որ գիտեն, թե ինչ են անում, չեն ասել, որ ունեն ծրագրեր, մեթոդաբանություն, լավ մարդկանց 250 հոգանոց ցուցակ և այլ ստեր։ Մինչև մարդիկ իրենց քայլերի, խոստումների, խոսքերի համար պատասխանատվություն չկրեն, մենք ոչնչի չենք հասնի։ Պատասխանատվության ինստիտուտը պետք է լինի շատ դաժան ու անողոք, եթե ինչ-որ բանի հավակնում ենք, իսկ ամենադաժ պատիժը պետք է լինի սուտ խոսելու ու հանրությանն ապակողմնորոշելու համար։ Հետևեք ինչ-որ բանի հասած հասարակությունների օրինակին»։ Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
