«Աննան չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա»․ Արսեն Բաբայան
![]() 284 Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 18:36 «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի գրառումը․ «Արդեն կարող ենք պաշտոնապես հաստատված համարել գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վաչդապետյանի նշանակման տեղեկությունը: Աննան 36 տարեկան է, քրեական իրավունքի լավ մասնագետ: Հետն աշխատել եմ վճռաբեկ դատարանում: Բայց Աննան աչքի ընկավ մեկ այլ դեպքով: Նրա էլեկտրոնային փոստից արտահոսք եղավ, ինչից էլ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական աշխատող Աննա Վարդապետյանը անօրինական միջամտություն է կատարում քննչական մարմնի գործունեությանը: Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց նաև այս պահին գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից: Արթուրն ի լուր աշխարհի արդարացնել փորձեց Աննային պնդելով, թե նա ընդամենը մասնագիտական խորհրդատվություն է մատուցել քննիչին: Բայց Աննան մի կարևոր բան չգիտի: Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա: Բանն այն է, որ Նիկոլի համար այս պահին ամենավերահսկելի թեկնածուն և ապագայում գլխավոր դատախազը հենց Աննան է: Հանցանքի փաստը գրանցված է, սակայն պինդ պահվում է այն օրվա համար, երբ Աննան հանկարծ որոշի ցույց տալ ինքնուրույնություն: Բայց Նիկոլն էլ մեկ ուրիշ կարևոր բան չգիտի: Աննան երբեք ինքնուրույնություն ցույց տալու փորձ անգամ չի անի: Աննան սովոր չէ ինքնուրույն և անկախ լինելուն»: Աղբյուրը` Արսեն Բաբայան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
