Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը կլորիկ գումարով տուգանվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը վերջերս բավականին կլորիկ գումարով տուգանվել է: Թերթը տեղեկացել է, որ Նալբանդյանին պատկանող ընկերությունը հասարակությանը մոլորեցրել է՝ դրսևորելով անբարեխիղճ մրցակցություն, ինչի համար էլ տուգանվել է: Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից 10-հատանոց ECO և 30-հատանոց ecoDemonstrator մակնշումներով տուփերով հավկիթների իրացումը այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակվել են որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն: Այս խախտման համար մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ընկերության նկատմամբ նշանակել է տուգանք՝ 3 մլն 44 հազար 534 դրամի չափով:
Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ» թռչնաֆաբրիկան մեծ անհանգստություն պատճառեց հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին. ընկերությունը ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում: Նշենք, որ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Նալբանդյանի ընկերության նկատմամբ դեռ փետրվարի 8-ին է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ վարույթ հարուցել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար (տեսանյութ)
6711:07
«Սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում»․ Լևոն Ազիզյան
6110:00
Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»
7209:06
«Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6608:54
«Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն․ «Ժողովուրդ»
6408:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6008:24
«Տարիներ շարունակ նույնը կատարվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիմաց»․ Սերոբ քահանա Ազարյան
10403:06
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
10702:06