«Նրանք հին ընկերներ են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «20-րդ դարասկզբին Ռուսաստանում ցարական ոստիկանության գաղտնի գործակալ կար, ով հավատացյալ ժողովրդին հավատացնում էր, որ ցարը տեղյակ չէ ժողովրդի վատ վիճակին, երկրում տիրող անօրինականություններին և ժողովրդին առաջնորդեց դեպի ցարական պալատ, որտեղ տեղի ունեցավ ժողովրդի սպանդ,1905թվականի հունվարի 9-ի «արյունոտ կիրակին»։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրության հրապարակումից հետո որոշ իրավապաշտպաներ, պախարակելով Ջահանգիրյանին, փորձում են մաքուր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, իբր Գ․ Ջահանգիրյանը ինքնուրույն է գործել, իզուր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշիյնանը իր նոր, մաքուր թիմում մեծ տեղ է տվել հին, տխրահռչակ Ջհանգիրյանին։ Այդ մարդիկ գործում են՝ ինչպես ժամանակին քահանա Գապոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր կոչ անում փակել դատարանների դռները, հայտարարում՝ Հայաստանում դատավոր կա՞, որ չկատարի իմ ասածը, և այլն։
Ներկայացվող լուսանկարները արել եմ 2012թ․-ին, Իջևանում, երբ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ջհանգիրյանը նույն քաղաքական ուժի թեկնածուներ էին այդ տարվա խորհրդարանական ընտրություններում։ Նրանք, ինչպես ասում են, հին ընկերներ են»։

Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
009:12
Աննա Հակոբյանը Սյունիքում էր․ «Հրապարակ»
909:06
Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»
2009:00
«Արժանապատիվ պարտությունը չի նշանակում արժեհամակարգի փլուզում». Մարիամ Սարգսյան
11801:06
«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
11500:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
121Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
131Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
289Երեկ, 19:13