ԱՄՆ դեսպանատան արձագանքը՝ հայտնի ձայնագրությանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի և լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2021թ․ փետրվարի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որը հրապարակվեց հունիսի 20-ին։ Հարցրել էինք՝ արդյոք դրանում առկա՞ է ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը միջամտելու, քաղաքական հրահանգ իրականացնելու և շանտաժով կամ այլ մեթոդներով Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական պարտադրելու, ինչպես նաև դատավորին ու ԲԴԽ նախագահին ոչ հարիր վարքագիծ։ Որքանո՞վ է ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի վարքը տեղավորվում այն ժողովրդավարական արժեքների շրջանակում, որոնց աջակցում են ԱՄՆ-ն և անձամբ հարգելի դեսպանը։ Դեսպանատնից մեր հարցերին տվել են ընդհանրական ու անհասցե պատասխաններ։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք գործով ի հայտ եկող մանրամասներին։ Ինչպես նախկինում ասել ենք, մենք աջակցում ու խրախուսում ենք շարունակական ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանում։ Ժողովրդավարության հիմնաքարերը ներառում են իրավունքի գերակայությունը, դատական անկախությունը և հանրային պաշտոնյաներից հաշվետվողականություն պահանջելու քաղաքացիների իրավունքը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդի պահանջով իրականացվող դատական բարեփոխումներին, որտեղ որոշ առաջընթաց եղել է, սակայն անելիք դեռևս շատ կա»,- գրել են դեսպանատնից։
Մանրամասները՝ թերթի համարում:

«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
10101:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
106Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
204Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
228Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
228Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
131Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
123Երեկ, 09:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
148Երեկ, 01:06