«Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ». Սերժ Սարգսյան
![]() 386 Երեքշաբթի, 28 հունիսի, 2022 թ., 16:30 «Ես բժիշկ չեմ, որ կարծիք հայտնեմ Ձեր ասածի մասին: Այդ հարցով կարող եք դիմել ոլորտի նեղ մասնագետների, նրանք ստույգ ախտորոշումը կտան և կարծիք կհայտնեն»,- այսպես է արձագանքել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի և ինչպե՞ս կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսը: «Իսկ մեր ժողովրդին կարող եմ հաստատապես ասել, որ ես անհոգնել շարունակելու եմ փաստարկված ու հիմնավոր ներկայացնել 2008-2018թթ. Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը, որի վերաբերյալ մինչ այժմ իմ կողմից հրապարակային հնչեցված որևէ փաստ չի հերքվել, իսկ շատ դեպքերում՝ նաև տարբեր առիթներով հաստատվել է այդ գործընթացի մասնակիցների կողմից: Սա՝ ի տարբերություն բանակցային գործընթացը միտումնավոր խեղաթյուրող կապիտուլյանտի բազմաթիվ ստերի, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների կողմից պարբերաբար հերքվել են: Երկրորդ՝ սեփական տգիտությունը, ապաշնորհությունը, անբարո կեցվածքը թաքցնել ջանացողները իրենց խոսքերով ու գործողություններով այնքան են խրվել իրենց իսկ ստեղծած ճահճի մեջ, որ ամեն անգամ նոր «բացահայտումներ» անելով՝ էլ ավելի են խրվում ստի այդ գարշահոտ ճահճում, որտեղ էլ, անկասկած, գտնելու են իրենց անփառունակ վախճանը»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
