«Նոր ճանապարհի կառուցումը աղետալի է լինելու ողջ Արցախի համար». Արմեն Բաղդասարյան
![]() 1732 Չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ., 12:00 «Կարծում եմ՝ վարչապետի կարծիքը լրատվամիջոցների դժգոհությունների մասին անկեղծ չէր, որովհետև այստեղ խնդիրն այն էր, որ նա այս ձևաչափով հնարավորություն ուներ ֆիլտրել, մի կողմ դնել անցանկալի հարցերը»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ նշելով, որ լրատվամիջոները ճիշտ են արել, որ բոյկոտել են: «Օրինակի համար կարող եմ ասել, որ Լաչինի միջանցքի և նոր ճանապարհի մասին որևէ մեկը կարող էր հարցնել, թե 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է՝ նոր ճանապարհը պետք է լինի Լաչինի միջանցքում՝ Բերձորը շրջանցող, բայց այն Լաչինի միջանցքում չէ, բավականին հարավ է ընկել: Ինչպե՞ս է դա եղել, ինչո՞ւ է հակասում նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջներին և ամենակարևորը՝ արդյո՞ք այդ միջանցքով են անցնելո կոմունիկացիաները՝ գազամուղը, էլեկտրալարերը: Այդպիսի հարց չհնչեց, մինչդեռ եթե հնչեր, վարչապետը կդժվարանար պատասխաներ»,- նշեց քաղաքագետը։ Հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել այս ամենից, Բաղդասարյանն ասաց. «Պիտի անկեղծ լինեմ և ասեմ, որ հնարավոր չէր խուսափել, բայց մենք սխալ ենք օգտագործել հետպատերազմյան ժամանակը: Կարելի էր կոմունիկացիաների հարցը նախապես քննարկել, կարգավորել, որովհետև աղետ է լինելու: Ակնհայտ են Ադրբեջանի հաջորդ քայլերը. նրանք փակելու են գազամուղը, հոսանքը, ասելու են՝ քանի որ սա ադրբեջանական տարածք է, իրենք են այդտեղ հոսանք ու գազ մատակարարելու և դրա դիմաց բնակչությունից պահանջելու են վճարել ադրբեջանական մանաթով: Սա լուրջ սոցիալական աղետ է լինելու Արցախի ողջ բնակչության համար»,- ընդգծեց քաղաքագետը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
