«Կա՛մ գալու են խելոք նստեն, քվեարկեն, կա՛մ զրկվելու են մանդատներից». Ալեն Սիմոնյան
![]() 319 Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 13:36 «Հայաստան» դաշինքը միատարր չէ՝ կա դաշնակցության թև, կա Քոչարյանի, Վահե Հակոբյանի թև, բայց ընդդիմության ոչ մի թևի հետ այս պահին չենք բանակցում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ի պատասխան հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք պատգամավորներին նաև մանդատից զրկելու հարցը, ԱԺ նախագահը նշեց. «Քննարկում եղել է նաև մանդատներից զրկելու վերաբերյալ, բայց խմբակցության ներսում կարծիքները կիսվել են: Մի մասը կարծում է, որ իրենք արդեն իրենց ձեռքով իրենց զրկել են մանդատից և չարժե սկսել այդպիսի գործընթաց… Նրանք ձախողել են պայքարը. կամ գալու են խելոք նստեն, քվեարկեն, կամ օրենքով կհեռացվեն: Սաղաթելյանն այսօր չպետք է շարունակ կրկնի, որ գնալու են իրենց օրակարգով, այլ հրաժարվի մանդատից՝ ցույց տալու, որ սա պաշտոնակռիվ չէ»: Այս առումով Սիմոնյանը ողջունեց Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու քայլը: Վերջինը, անդրադառնալով հարցին՝ արդյոք տեղի՞ն է հիմա սկսել պատգամավորներին պաշտոնից կամ մանդատից զրկելու գործընթաց, երբ այս օրերին խոսք է գնում Աղավնոյի, Բերձորի հանձման մասին, ասաց. «Յուրաքանչյուր հարցի պարագայում կարելի է ասել, թե հիմա դրա ժամանակը չէ: Դա հայկական նարատիվ է, որ վերջին 20 տարվա ընթացքում շրջանառվում է անընդհատ, և ով ինչ անում է, ասում են՝ բայց հիմա ժամանա՞կն է: Ի՞նչ զիջում կարողացան նրանք կանխել: Նրանք անգամ իրենց չեն կարող կանխել: Ոզնու հայտնի անեկդոտն է հիշեցնում, որ անընդհատ ինքն իրեն ներշնչում է, որ ինչ-որ բանի է հասել: Փող տվեցին, ցուցարարներ բերեցին, հետո նրանք էլ սկսեցին չգալ: Սփյուռքի մեր հայրենակիցերին փորձեցին մոլորեցնել, նրանք եկան և հասկացան, որ ընդդիմության ներկայացրածն իրականության հետ կապ չունի, Հայաստանի իշխանություններն ընտրված են և շփվում են ժողովրդի հետ»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
