«Ալիևի այս հայտարարությունն արվում է ԱՄՆ կողմից Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման համատեքստում»․ Վարդան Բալյան
![]() 283 Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 23:06 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինսկի խումբը մահացած է, այն վերակենդանացնել անհնար է, ցանկացած շահարկումները այդ թեմայով ավերիչ ազդեցություն ունեն տարածաշրջանում խաղաղության վերականգնման առումով: Ալիևի այս հայտարարությունն արվում է ԱՄՆ կողմից Մինսկի խմբի նոր համանախագահի նշանակման համատեքստում: Այս իրավիճակում Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի աջակցությամբ հնարավորինս արագացնել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իմպլեմենտացիան ի հաշիվ Հայաստանին պարտադրված զիջումների՝ սպառնալով նոր պատերազմով: Ռուսներն իրենց հերթին փաստացի հանդես են գալիս ամենևին ոչ խաղաղապահ միջնորդի դերում, այլ որպես 44-օրյա պատերազմի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության կողմ՝ ֆորմալ հաղթողի դաշնակից: Լավրովը Բաքու կատարած իր այցի ընթացքում խուսափեց Լեռնային Ղարաբաղ, Ղարաբաղյան կոնֆլիկտ եզրույթների օգտագործումից՝ իր խոսույթում օգտագործելով Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություններում անընդհատ հնչող դիրքորոշումներին համահունչ բառապաշար: Ժամանակն է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատը հաստատելու ադրբեջանական կողմի պայմանները բավարարելու ձգտող Ռուսաստանի Դաշնությանը առաջադրվի հստակ պահանջ՝ վերադառնալ Մինսկի խումբ»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
