«Շարժումը հասնելու է սրանց վռնդելուն». Իշխան Սաղաթելյան
![]() 279 Ուրբաթ, 01 հուլիսի, 2022 թ., 11:54 «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը նախօրեի իր հարցազրույցում վստահեցրել է, որ շարժումը չի հրաժարվելու իշխանափոխության իր քաղաքական օրակարգից, պարբերաբար շարունակելու է երթերն ու հանրահավաքները: «Մենք այս ընթացքում գիշեր-ցերեկ աշխատում ենք: Շարժումը շաբաթվա ակցիաները, հանրահավաքները պահելու է: Գոյություն ունի ձևավորված տասնյակ հազարանոց մարդկանց կազմակերպված վիճակ, որ պիտի շարունակվի, մինչև հասնենք սրանց վռնդելուն: Հիմա ամառ է, թող ասեն, խոսեն, ուրախանան, ծափ տան, իրար ոգևորեն»: Ըստ ընդդիմության ներկայացուցչի՝ իշխանության պահվածքն ունի մեկ ուղերձ. «Իրենք իրենց հույս են տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Երբ տեսնում եք, որ Նիկոլը, Ալենը մեծ-մեծ խոսում են, իրականում միշտ մտածում են՝ ոնց են դուրս գալու այս ամենի տակից: Բայց քանի որ ունեն թիմ՝ ոստիկանություն, որին պիտի դուխ տան, դատախազություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, որ ստրկաբար ծառայում են էս դավաճաններին, ցույց են տալիս, որ իրենց դեմ խաղ չկա, որ իրենք ժամանակավոր չեն, իսկ օրվա ընդդիմությունն ու շարժումը պարտվել է: Իրենք լավ գիտեն, որ շարժումը չի մարելու, գիտեն, որ չեն մարսելու: Էս վերջին լկտի պահվածքից հետո, ասեմ՝ իրենք այս երկրում գերեզման էլ չեն ունենալու, իրենք ճակատագիր չունեն»,- ընդգծել է Սաղաթելյանը: Վերջինի համոզմամբ՝ իշխանության «կյանքի նպատակը» իրենց չեզոքացնելն է. «Ձեռքներին ճար լինի, մեզ Ալիևին էլ կհանձնեն, բայց չեն կարողանալու. իրենք պետք է գնան, որովհետև հայ ժողովրդի թշնամին ու դահիճներն են…»,- ասել է նա: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
