«Ինքն է արդեն սկսել ժողովրդին վախեցնել պատերազմի վերսկսման վտանգով». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Տարիներ առաջ (ի նկատի ունեմ մինչև 2018-ը), երբ հայրենական իշխանություններն անընդհատ զգուշացնում էին, որ ամեն պահ կարող է պատերազմը վերսկսվել, ընդդիմադիր կոչված ապազգայիններն ասում էին, որ «իշխող ռեժիմն» իր իշխանությունը պահելու համար հասարակությանը վախեցնում է պատերազմով...
Այսօր, երբ երկրի ղեկին են պատերազմի վերսկսմանը «չհավատացող» երեկվա ընդդիմադիրները և այն «գերագույն» պատահականությունը, որն ընդամենը ամիսներ առաջ միամիտ հանրության ուղեղը լվանում էր «խաղաղության դարաշրջան» բացելու սին խոստումներով, գրեթե ամենօրյա ռեժիմով, ինքն է արդեն սկսել ամենատարբեր ամբիոններից ժողովրդին վախեցնել պատերազմի վերսկսման վտանգով...
Այն, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր պատերազմի վերսկսման վտանգը եղել է ու կա, դա միանշանակ է: Սակայն իրավիճակի մատուցման տարբերությունը կայանում է նրանում, որ, եթե երեկ իշխանություններն զգուշացնում էին պատերազմի վերսկսման մասին, խնդիր ունենալով համազգային միասնությամբ պատրաստ լինել երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, ապա այսօր իշխանությունը բռնազավթած պատահականություններ, իբր պատերազմից խուսափելու համար, ամեն ինչ անում են թշնամուն զիջել այն, ինչ նա պահանջում է...»:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի»․ Լևոն Ազիզյան
7303:06
«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան
8202:06
«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
8800:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
168Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
157Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
97Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
110Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
116Երեկ, 16:06