Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Էսինչականությունը ահավոր բան է»․ Երվանդ Վարոսյան

«Էսինչականությունը ահավոր բան է»․ Երվանդ Վարոսյան
211
Կիրակի, 03 հուլիսի, 2022 թ., 12:12

Փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը․ «Գիտե՞ք՝ մեկ էլ ինչն է խանգարում առաջ գնալ։
Ինչ-որ մեկինը լինելը։ Գերակշիռ մեծամասնությունը ինչ-որ մեկի աշխատողն են, թիմակիցը, կողմնակիցը կամ երդվյալ համակիրը։ Ոչ թե որևէ սկզբունքի կամ գաղափարի համակիրը, այլ կոնկրետ մարդու։ Պատրաստ են ընդունել այդ մարդու արտահայտած դիամետրալ տարբեր մտքերը, ոչ այն պատճառով, որ համաձայն են, այլ որ ինքն է արտաբերել։ Ու դրանից ելնելով էլ՝ սկսում են այս կամ այն քայլն անել, այս կամ այն բառն ասել, կարծիք ու համոզմունք ձևավորել, անգամ լայքել-չլայքել։ Արդյունքում անհնար է դառնում սթափ գնահատել իրականությունը, մարդկանց, նրանց հաջողված քայլերն ու սխալները, անհնար է դառնում լսել ու ընկալել որևէ նոր կարծիք, դիտարկել նոր առաջարկ։
Էսինչականությունը ահավոր բան է, մի՛ կորցրեք ձեր ինքնությունը, մի՛ ստեղծեք կուռքեր, ու գուցե մի բան ստացվի»։

Աղբյուրը`   Երվանդ Վարոսյան