«Ու էս ամենը մի էքսցենտրիկի վարած քաղաքականության հետևանքով». Սուրեն Սահակյան
![]() 294 Չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ., 14:24 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամերիկայի դարդը, իհարկե, մեզ չեն տվել։ Մենք մեր լուրջ խնդիրներն ունենք։ Բայց նաև ԱՄՆ-ում ունենք մեծ համայնք, որը, կարծես, Թրամփի լուրջ ֆանատն էր և շարունակում ա լինել։ Դեռ մի կողմ եմ թողնում նրա վարած քաղաքականության պատճառով առաջացած միջազգային ուժային բալանսի վակուումը, որն անմիջապես լցվեց ամենաանցանկալի երևույթներով, ուղեկցվեց պատերազմներով ու զարկ տվեց աշխարհակարգի անհասկանալի փոփոխությունների։ Ներքին կյանքում Թրամփի պոպուլիզմը, բոլորին դուր գալու ձգտումը բերեց նրան, որ աներևակայելի մասշտաբներով փող տպվեց ու բաժանվեց համաճարակի պայմաններում։ Էդ փողն էնքան էր, որ մարդիկ սկսեցին չաշխատել, վկայություններ կան, որ աշխատաշուկայում պահանջարկը մեծանում էր, բայց աշխատող ճարել հնարավոր չէր լինում։ Էդ քանակի փող տպելն արժեզրկեց փողը, ու մինչև հիմա դրա տեմպերը ահռելի չափերի են, խփում են բոլոր ռեկորդները։ Ներկայումս էդ բացասական հետևանքներն ուզում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման միջոցով ժողովրդի փխրուն ուսերից մի փոքր տեղափոխել բիզնեսի ուսերին, ինչը սպառնում ա տնտեսության անկմամբ։ Վերջին մի ամսում 500 խոշոր բիզնես միասին արդեն իսկ կորցրել են ավելի քան 2 տրլն դոլար։ Տնտեսության անկումն առաջիկա կես տարի-մեկ տարվա համար ամենաիրատեսական սցենարն ա։ Ու էս ամեն ինչը մի էքսցենտրիկ հիմարի վարած աղետալի քաղաքականության հետևանքով։ Էքսցենտրիկ հիմար, որին հայկական համայնքը պաշտում ա, չգիտես՝ ինչի․․․»: Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
341Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
344Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
349Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
229Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
302Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
267Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
254Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
305Երեկ, 09:52
