«Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն». Էդգար Ղազարյան
![]() 3111 Չորեքշաբթի, 06 հուլիսի, 2022 թ., 15:12 ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ իրավական և պաշտոնական կարգավիճակ չունեցող Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի կողմից պաշտոնապես նշանակված դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։ Ստացվում է, որ մի երկում պաշտոնապես դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանը, որի նստավայրն Իրանի մայրաքաղաքն է, երրորդ երկրում մասնակցում է մի դիվանագիտական հանդիպման՝ չորրորդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Սա դիվանագիտության մեջ թերևս աննախադեպ երևույթ ու խայտառակություն է։ Իր առաքելության վայրը ժամանակավորապես լքող դեսպանը հատուկ հայտագրով (նոտա) տեղեկացնում է դեսպանընկալ երկրի արտաքին գործերի նախարարությանն ու դիվանագիտական կորպուսին՝ ժամանակավորապես բացակայության և նույն կերպ ծանուցում վերադարձի մասին։ Արսեն Ավագյանի պարագայում, նման պաշտոնական ծանուցում ստանալուց հետո, Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից կարող է տեղեկանալ, որ իրենց երկրում հավատարմագրված դիվանագետը, այն էլ դեսպանը, գտնվում է ոչ թե իր, այլ երրորդ երկրի մայրաքաղաքում՝ մասնակցելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների։ Սա բազմաթիվ հարցեր առաջացնող սկանդալային փաստ է։ Արսեն Ավագյանը գիտական և գործնական դիվանագիտության առումով Հայաստանի լավագույն թուրքագետներից մեկն է։ Նա փայլուն կերպով տիրապետում է Թուրքիայի պատմությանը, հայ-թուրքական հարաբերությունների մանրամասներին, երկու անգամ՝ 2001-2005 և 2015-2019 թվականներին եղել է սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը (նստավայրը Ստամբուլ), հավանաբար, հենց այդ պատճառով է հրավիրվել այդ հանդիպմանը։ Սակայն, եթե Հայաստանի իշխանության և դիվանագիտության ղեկին լինեին բանիմաց և խելամիտ մարդիկ, ապա նա կնշանակվեր ոչ թե Իրանում ՀՀ դեսպան, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացում իբրև Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակում, այլ ոչ թե նաժիշտ՝ անփորձ, անտեղյակ և անպիտան Ռուբեն Ռուբինյանին սպասարկելու համար։ Կիսագրագետ և դիվանագիտության հետ երբևէ որևէ առնչություններ չունեցած Նիկոլ Փաշինյանը չի վստահում պրոֆեսիոնալ դիվանագետներին, իսկ արտասահմանյան առաքելությունների գործուղում է իր կնոջը, թիմակից անպիտաններին, իսկ պրոֆեսիոնալներին կարգում դրանց սպասավոր՝ խախտելով դիվանագիտական սկզբունքներն ու նորմերը, որոնք ոչ մի դեպքում անհետևանք չեն մնում»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
