Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պատերազմից հետո Ադրբեջանը հասցրել է դեպի Շուշի ճանապարհ կառուցել` մի քանի թունելներով»․ Ա․ Մղդեսյան

«Պատերազմից հետո Ադրբեջանը հասցրել է դեպի Շուշի ճանապարհ կառուցել` մի քանի թունելներով»․ Ա․ Մղդեսյան
240
Երեքշաբթի, 12 հուլիսի, 2022 թ., 00:06

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմից հետո Ադրբեջանը շատ բարդ աշխարհագրական տեղանքում հասցրել է դեպի Շուշի ճանապարհ կառուցել՝ մի քանի թունելներով (ավարտական փուլում է գրեթե), Արցախը Հայաստանի հետ կապող այլընտրանքային ճանապարհի կառուցումն է ավարտում։
Ու դրանք երկրորդ կարգի ճանապարհներ են։ Հայաստանում երկրորդ կարգի ճանապարհներ քիչ են կառուցում, չեն կարողանում։ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Զանգելան/Կովսական։ Արցախը շրջանցող 12 կիլոմետրանոց թունել է կառուցում Մռավի տակով, որ կապվի Քելբաջարի/Քարվաճառի հետ ու Հայաստանի հետ սահմանի երկայնքով մեկը մյուսի հետևից նոր զորամասեր է բացում։
Իսկ նեղ, մերոնքական շրջանակներում շինարարի համբավ ունեցող հայ ժողովուրդը, Հայաստան պետությունն ի՞նչ է անում»։