Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Էրդողանը Հայաստանի հետ անում է այն, ինչը ժամանակին չկարողացավ անել Մուստաֆա Քեմալը»․ Արա Պողոսյան

«Էրդողանը Հայաստանի հետ անում է այն, ինչը ժամանակին չկարողացավ անել Մուստաֆա Քեմալը»․ Արա Պողոսյան
569
Երեքշաբթի, 12 հուլիսի, 2022 թ., 01:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Այսօր Էրդողանը Հայաստանի հետ հարաբերություններում անում է այն, ինչը ժամանակին չկարողացավ անել Մուստաֆա Քեմալը։
Քեմալից հետո փորձեց նաև Ինոնյուն, Թուրգութ Օզալը, բայց նրանց մոտ էլ չստացվեց։
Իսկ այսօր Էրդողանը քայլ առ քայլ մոտենում է Քեմալի «հանճարեղ» պլանի իրագործմանը. «չեզոքացնել Հայաստանին որպես տնտեսական, ռազմական և քաղաքական ինքնուրույն գործոն, թողնելով ընդամենը հայերով բնակեցված մի փոքր տարածք, որն իրենից ո'չ տնտեսական, ո'չ քաղաքական, ո'չ ռազմական որեւէ ազդեցություն, արժեք չի ներկայացնի»:
Կհաջողվի՞ արդյոք Էրդողանին դա իրագործել, կարծում եմ այս պահին կախված է համաշխարհային հայությունից...
Ուրիշ տեղ փրկություն փնտրելը հիմարություն է...»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան