«Եկեք վերհիշենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները». Արամ Վարդևանյան
![]() 339 Երեքշաբթի, 12 հուլիսի, 2022 թ., 21:26 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ գործընկերներ, ակնհայտ է, որ ցանկացած պետական պաշտոն զբաղեցնող պետք է պատասխանատու լինի իր հայտարարությունների համար: Ավելին՝ ամենաբարձր պաշտոն զբաղեցնողի դեպքում այդ նշաձողը շատ ավելի բարձր է լինում: Հրապարակայնորեն քանիցս հայտարարվել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող մեկուսի դիտարկվել 44-օրյա պատերազմի հանգամանքներից ելնելով Թուրքիայի դերակատարումից: Իհարկե, եկեք վերհիշենք հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը». 02.10.2020, «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»: 02.10.2020, «Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք»: 13.10.2020: Իսկ հիմա արձանագրենք նշվածի վերաբերյալ ո՛չ մի գործողություն, ո՛չ մի հետևողականություն, Թուրքիայի քաղաքականության մեջ ո՛չ մի փոփոխություն, Շուշիի խայտառակ հռչակագիր ու Հայաստանի արձագանքը. 11.07.2022՝ «Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ»»: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
