Առաջիկա ամիսները կարող են լինել անդառնալի կորուստների ժամանակաշրջան. ԱԺԲ
![]() 277 Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 13:54 Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամափաբաժանի առջև: Առաջիկա ամիսները, գուցեև շաբաթները, մեզ համար կարող են լինել մեծագույն և անդառնալի կորուստների ժամանակաշրջան: Հայ-թուրքական, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» բանակցությունները մեր նորագույն պետականության ամենահանցագործ քաղաքական գործընթացն են: Անընդունելի է ոչ թե հռչակված նպատակը, այլ՝ այն խաբկանքը, որն առկա է դրան տանող ուղու մեջ: Ավելի՛ն, գործընթացի զարգացման դեպքում մենք, ոչինչ չստանալով, ողջ ազգով կարող ենք հայտնվել պղծված անցյալի, պարապ ներկայի և անապագա հայրենիքի փաստի առջև: Այդ առիթով մի քանի դիտողություն. 1. Թուրքիայի Հանրապետությունը դե յուրե չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, Թուրքիայի համար ԳՈՅՈԻԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ Հայաստանի Հանրապետություն իրավական սուբյեկտ: 2. Իրավական ճանաչում չկա, քանի որ Թուրքիան չի ուզում Հայաստանի վրա տարածել միջազգային իրավունքից բխող որոշակի պարտավորություններ: Եթե Թուրքիան իսկապես անկեղծ է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր ձգտման մեջ, առաջին հերթին պիտի դե յուրե ճանաչում շնորհի Հայաստանի Հանրապետությանը, հաստատի դիվանագիտական հարաբերություններ, նոր միայն մտածի որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին: 3. Թուրքիայի նպատակը զանազան քաղաքական հայտարարությունների մեջ «Հայաստանի և Թուրքիայի սահման» կամ «հայ-թուրքական սահման» ձևակերպումների ամրագրումն է, որի միջոցով մոտ ապագայում օրինականացվելու է անօրինական, Հայաստանի Հանրապետության տարածքի զավթման հետևանքով առաջացած, այսպես կոչված «սահմանը»: 4. Թուրքերն այսօր Հայաստանի դավաճանական ղեկավարությունից կորզում են հայտարարություններ, հնարավոր է նաև փաստաթղթեր, որոնցով վաղը փորձ են անելու այդ ամենը ներկայացնել նախկին ՍՍՀՄ-Թուրքիա սահմանը՝ որպես Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահման, և այդ սահմանի անուղղակի ճանաչում: Թուրքիայի այդ դիրքրոշումը կապ չունի այն իրողության հետ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ պահանջ չի ներկայացրել Թուրքիային: Անկարան լավ է հասկանում, որ հայ-թուրքական դե յուրե սահմանը չի որոշվել երկկողմ փաստաթղթով, հետևաբար չի կարող փոփոխության ենթարկվել երկկողմ փաստաթղթով: Թուրքերը պարզապես ոչնչի դիմաց ուզում են Հայաստանից ստանալ հրաժարում սեփական իրավունքներից՝ վաղը դրանով երրորդ երկրներին լռեցնելու համար: Միաժամանակ, իհարկե, Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված իրավական սահմանները՝ Հայաստանի Հանրապետության իշխանության շնորհիվ՝ մեծապես նվազեցնելու և նոր սահմաններն օրինականացնելու առաջնային նպատակ են հետապնդում։ 5. Այս բանակցություններով Թուրքիան Հայաստանի Հանրապետությունը դարձնում է դաշնակից՝ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ իր պայքարում: Այլ խոսքերով՝ Հայաստանը սիրով և կամովին գնում է ինքնասպանության։ 6. Հայաստանի Հանրապետությունը ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ, առավել ևս, դե յուրե չի վերահսկում, այսպես կոչված, հայ-թուրքական սահմանը: Մի շարք հայ-ռուսական երկկողմ, ինչպես նաև ԵԱՏՄ որոշ բազմակողմ փաստաթղթերով, այն հանձնված է ոչ միայն ռուսական կողմի իբրև պաշտպանությանը, այլև՝ վերահսկմանը (контроль, control): Այսինքն՝ առանց այդ փաստաթղթերի չեղարկման, կամ գոնե փոփոխության, Հայաստանը ԻՐԱՎՈՒՆՔ չունի որոշելու վերոհիշյալ «սահմանի» անցակետերի աշխատակարգը: Հետևաբար, եթե ՀՀ իշխանություններին այդքան հուզում է երրորդ երկրների քաղաքացիների շահերի պաշտպանությունը, որը բնավ Հայաստանի հարկատուների հաշվին ապրող պաշտոնյաների պարտականությունների մեջ չի մտնում, ներկայացնել որպես մեծ հաջողություն, ապա պետք է ստորագրվի եռակողմ, ընդամենը միջգերատեսչական աշխատանքային փաստաթուղթ՝ Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների վարչության պետերի մակարդակով և սահմանը վերահսկող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որով առանց երբևէ հիշատակելու «հայ-թուրքական սահման» ձևակերպումը, կհստակեցվի Ախուրյան-Դողուկապի երկաթուղային և Մարգարա-Իգդիր ցամաքային անցակետերի աշխատակարգը: Հայաստանի զիջումները Թուրքիային բացարձակապես միակողմանի են։ Ստանալիքը՝ փաստացիորեն ոչինչ, եթե անգամ Հայաստանը Թուրքիայի տարածքով ազատ բեռնափոխադրումների իրավունք ստանա: Միաժամանակ Հայաստանի զիջումներն ու պատմական աննախադեպ կորուստները անշրջելի են, իսկ իբրև թե ձեռքբերելիքը՝ շրջելի: Թուրքիան ցանկացած ժամանակ, որևէ պատրվակով, կարող է կրկին փակել անցակետերը կամ այնպիսի կարգ սահմանել, որը փակին հավասար կլինի: Սակայն Հայաստանի կողմից սեփական տարածքից իրավականորեն հրաժարումը առհավետ փաստ կմնա։ Այս գործընթացից շահում են Թուրքիան, Ռուսաստանը և Ադրբեջանը: Կորցնում են Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Հնդկաստանը: Դավիթ Անհաղթը ժամանակին մեկ այլ սահմանի մասին ասել է. «Ինչպե՞ս կարող է գիտելիքը սահման ունենալ, երբ տգիտությունն անսահման է»»: Աղբյուրը` Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
