Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դաշնակների համար ծանր օրեր են սպասվում». Լյովա Եղիազարյան

«Դաշնակների համար ծանր օրեր են սպասվում». Լյովա Եղիազարյան
278
Չորեքշաբթի, 13 հուլիսի, 2022 թ., 15:42

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը. «Դիմադրություն» շարժման տապալումը և պատգամավորներին մանդատներից զրկելը բերելու է Քոչարյանի ու դաշնակցության անխուսափելի առճակատմանը։
Այդպիսին է պարտության տրամաբանությունը՝ ոչ ոք չի պատրաստվում իր վրա վերցնել պարտության դաժան պատասխանատվությունը, այլ ընդհակառակը կողմերը փորձելու են իրար մեղադրել, իրար քարկոծել՝ մեղմ ասած:
Այսպես կոչված շարժման տակ կա միայն անձնական շահի գաղափար: Քոչարյանի անձնական շահը իշխանությունը զավթելու միջոցով քրեական հետապնդումներից ու ճաղերի հետևում հայտնվելուց խուսափելն է, որն արդեն անիրականալի է, որն էլ նրան դարձնելու է էլ ավելի ոխերիմ, էլ ավելի դաժան;
Դաշնակների համար ծանր օրեր են սպասվում։ Իր հեղինակությունը քիչ թե շատ փրկելու համար, նրանք ստիպված կլինեն ցանկացած ձևով հակադարձել նրան, քաղաքացիներին համոզել, որ տապալման մեղավորը հանցագործությունների մեջ խրված Քոչարյանն է։
Աշունը թեժ է լինելու հենց սրանց համար:
Թեժն էլ է մեղմ ասած»:

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան