Ադրբեջանցիները մարդ են առևանգել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթներ առաջ Վայոց Ձորի Խաչիկ գյուղի տարածքից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանցիներն առևանգել են գյուղի մի բնակչի՝ 60-ամյա Աշոտ Խաչատրյանին։ Մոտ մեկ շաբաթ նրան իրենց մոտ պատանդ պահելուց հետո հետ են վերադարձրել։ Մեզ ասացին, որ նրա նկատմամբ նաև բռնություն է կիրառվել։
Ուշագրավ է, որ միջադեպի մասին պաշտոնական մարմինները լռում են, որևէ հաղորդագրություն չկա այն պատճառով, որ այս փաստը ցուցադրում է, որ, ի հեճուկս Փաշինյանի հավաստիացումների, թե հայ-ադրբեջանական սահմանները կահավորված են, ու պատշաճ վերահսկողություն է իրականացվում, շուտով այնքան խաղաղ է լինելու, որ սահմանին ոչ թե զինվորներ, այլ մի քանի սահմանապահ է կանգնելու, իրականում մեծ վտանգներ կան: Խաչիկցիները մեզ ահազանգել են, որ իրենց մոտ ուղղակի անտերություն է։ Խաչիկը մաս է կազմում Արենի խոշորացված համայնքին, որի ղեկավար Հուսիկ Սահակյանը մեզ ասաց, որ իրեն միջադեպից շատ բան հայտնի չէ։
«Իմացանք՝ մի օր կորել ա, մի օր էլ՝ հետ եկել, ես ավել բան չգիտեմ»,- ասաց նա։ Խաչիկ վարչական շրջանի ղեկավար Հովիկ Սմբատյանն էլ ասաց, որ խոսքն իրենց համագյուղացի, ամուրի Աշոտ Խաչատրյանի մասին է, և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ոչ սթափ ուղևորը երկու մարդու է կծել
14011:00
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանին
16409:36
Ռուսաստանը Սև ծովում հարվածել է Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող նավի
241Երեկ, 19:37
Թել Ավիվ թռչող երկրորդ ինքնաթիռն է վերադարձել Դուբայ
279Երեկ, 15:06
Հրապարակվել են կադրեր՝ Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռից (տեսանյութ)
301Երեկ, 13:37
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․ վիրավորների թվում երեխա կա
166Երեկ, 10:36
«Հարձակումը գահակալի դեմ, հարձակում է հենց Եկեղեցու դեմ»․ Սամվել դպիր Գրիգորյան
194Երեկ, 00:42
«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
25629.09.2026, 22:54