«ՔՊ-ն 7 օրից կների բոլոր ընդդիմադիրներին». Նաիրա Զոհրաբյան
![]() 212 Հինգշաբթի, 14 հուլիսի, 2022 թ., 14:30 ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը․ «ՔՊ-ն 7 օրից կների բոլոր ընդդիմադիրներին Այսօր երեկոյան նախատեսված է ԱԺ խորհրդի նիստ, որի ընթացքում ԱԺ խորհուրդը պիտի որոշի ընդդիմադիր երկու խմբակցությունների 33 պատգամավորի պատգամավորական մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Հիմնավորումը՝ մեկ նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելու համար։ Անկեղծ, ինձ թվում էր, թե Նիկոլը մի քանի ընդդիմադիրի՝ առավել ըմբոստներին, կզրկի պատգամավորական մանդատից, իսկ մյուսներին «մեծահոգաբար» կների՝ փորձելով նաև այս կերպ պառակտել ընդդիմադիր խմբակցությունները։ Բայց, վերլուծելով և համադրելով մի շարք փաստեր, գրեթե վստահ եմ, որ ԱԺ խորհուրդն այսօր հրավիրվելիք նիստում կորոշի որևէ ընդդիմադիր պատգամավորի մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չդիմել։ Հիմնավորումն էլ կլինի այն, որ իրենց ընտրել է ժողովուրդը, ժողովուրդը թող գնահատի նրանց անգործությունն ու հաջորդ ընտրություններում իր քվեարկությամբ վերաբերմունք արտահայտի։ Այսօր հարցի քննարկմանը պետք է ներկա լինեն նաև ընդդիմադիր պատգամավորները, ովքեր վստահաբար, չեն գնալու։ Իսկ դա նշանակելու է, որ բոլոր ընդդիմադիրներին «ներելու» որոշումը կհետաձգվի 7 օրով։ Այսպիսով՝ մեկ շաբաթից ՔՊ-ն կարձանագրի, որ իրենք «կատարյալ» ժողովրդավար քաղաքական ուժ են և անգամ օրենքով թույլատրելի բացակաների շեմը խախտելու դեպքում հարգում են ժողովրդի կատարած ընտրությունն ու որևէ ընդդիմադիր պատգամավորի հարցով Սահմանադրական դատարան չեն դիմում։ Իսկ ԱԺ խորհրդի նիստը հրավիրել են, քանզի դա սահմանադրական պահանջ է: Ահա այսպես»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
