«Արմեն Գրիգորյանը երևի հավատում էր, թե իշխանափոխության համար իրական պայքար է գնում»․ Ոսկան Սարգսյան
![]() 368 Կիրակի, 17 հուլիսի, 2022 թ., 00:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ասողներ չկան, որ մի քաղաքականացրեք Արմեն Գրիգորյանի մահը, որովհետև բոլորին պարզ է, որ մահը նրա քաղաքական դիրքորոշման, խիստ, քննադատական ելույթների հետևանքն է։ 2020 թվականին նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան պատճառ չդարձավ, որ Հայաստանում իրենց ընդդիմադիր համարողները փողոց դուրս գան։ Մի քանի տարի առաջ Կողբի զորամասում մեկ այլ զինծառայողի կողմից զենքի հետ անզգույշ վարվելու, մարտական ծառայություն իրականացնելու կանոնները խախտելու հետևանքով զոհվեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը։ Նրա հարազատները դժգոհելով՝ զինվորի դին ցանկանում էին տեղափոխել Երևանի կենտրոնական հրապարակ, իշխանությունը լրջորեն վախեցավ դրա հետևանքներից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՊՆ Սեյրան Օհանյանին հաջողվեց ոստիկանական ուժերով Սևանի մոտից նրանց ետ դարձնել։ Եթե Հայաստանում իրական ընդդիմություն լիներ, քաղաքական պատճառով սպանված Արմեն Գրիգորյանի դին, որպես նահատակի, կդներ Ազատության հրապարակում և խաղաղ իշխանափոխության գործին մեծ ընթացք կտար։ Արմեն Գրիգորյանը երևի հավատում էր, թե իշխանափոխության համար իրական պայքար է գնում, և այդ պայքարին ամբողջությամբ տրվելով՝ ասուպի նման բոցավառվեց, զոհաբերվեց»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
