«Երևանի միջոցով ՌԴ և ԱՄՆ իշխանությունները միմյանց ուղերձներ են հղում». Նաիրի Հոխիկյան
![]() 605 Երկուշաբթի, 18 հուլիսի, 2022 թ., 16:00 Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Համաշխարհային երկու խոշոր բևեռների հետախուզական ծառայությունները՝ ամենաբարձր մակարդակով խոշորացույցի տակ են առել Հայաստանը։ Սա ինձ համար որևէ լավ բան չի նշանակում։ Անցյալ շաբաթ չհայտարարված այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բարնսը։ Այսօր Երևան է գալիս Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Ի՞նչ է քննարկել ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարը Երևանում և ի՞նչ է քննարկելու ռուսական հատուկ ծառայությունների ղեկավարը։ Մոտավորապես հասկանում եմ, որ Երևանի միջոցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի իշխանությունները միմյանց ուղերձներ են հղում, կամ որ ավելի վատ է, իրավիճակն այնքան պայթյունավտանգ է մեր տարածաշրջանում, որ երկու գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով փորձում են վերահսկողության տակ պահել։ Ի դեպ, վերահսկողության տակ պահելը պարտադիր չէ, որ լինի խաղաղ ճանապարհով։ Պատերազմը և այլ գործողությունները ևս կարող են վերահսկելի լինել, ինչպես եղավ 2020-ի պայմանավորված պատերազմը։ Ամեն դեպքում Հայաստանը պարտավոր է հնարավորինս արագ ամրացնել իր արևելյան առաջնագիծը հատկապես Քարվաճառի, Քաշաթաղի (Լաչին), Կովսականի (Զանգելան) ու Որոտանի (Ղուբաթլու) ուղղությամբ։ Չմոռանանք նաև Նախիջևանի վտանգը»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
