«Ծնված լինելով Արցախում՝ ուրանում է իր հայրենիքը». Ավետիք Իշխանյան
![]() 2590 Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 19:06 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՄԵՐՕՐՅԱ ՄԱՆԿՈՒՐՏՆԵՐԸ Վերջին տարիներին այնքան դավաճանական խոսքեր էի լսել, որ կարծես կորցրել էի զարմանալու ունակությունս։ Բայց, կարդալով Անվտանգության խորհրդի քարտուղար կոչված Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, հերթական անգամ ․․․ ոչ այնքան զարմացա, որքան ինձ համակեց հայ լինելու ամոթի զգացումը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչեցյալը, ծնված լինելով Արցախում, ուրանում է իր հայրենիքը։ Նորից ու նորից հիշեցի Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տևում օրը» վեպում նկարագրված մանկուրտներին։ Գերիներ, որոնց գլխին թշնամին հագցրել է նոր մորթված ուղտի պարանոցի կաշի և նրանք, կորցնելով հիշողությունը, դառնում են թշնամու ամենահավատարիմ ստրուկները։ Եվ այդ մանկուրտները պատրաստ են սպանել հարազատ մորը և վաճառել հայրենիքը։ Այսօրվա մանկուրտների գրպանը թշնամին լցրել է միլիոններ՝ հանուն որոնց նրանք ուրանում և վաճառում են հայրենիքը»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
