«Պարզվում է` երեկ Պետրոս Ղազարյանն ինձ հրավիրել է Հանրայինի եթեր». Քրիստինե Վարդանյան
![]() 441 Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 16:51 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը․ «Պարզվում է՝ երեկ Պետրոս Ղազարյանն ինձ մի քանի անգամ հրավիրել է Հանրայինի եթեր: Բայց, չգիտես՝ ինչու, դա արել է իմ գրառումներից մեկը Հայկ Կոնջորյանի հետ քննարկելու ընթացքում: Հանդիպել են երկրի գլխավոր հեռուստաընկերության կարևոր քաղաքական հաղորդման մեկնաբանը և իշխող ֆրակցիայի ղեկավարն ու սկսել քննարկել իմ գրառումը, որն իրականում մեջբերում էր Իշխան Սաղաթելյանի խոսքից և միմյանցից փորձել ճշտել՝ ինչ եմ նկատի ունեցել այդ գրառմամբ: Զրույցի ընթացքում հարցազրուցավարը մի քանի անգամ հույս է հայտնել, որ ես կհամարձակվեմ գնալ Հանրայինի եթեր և պաշտպանել հանրայնորեն հնչեցրած տեսակետներս. կարծես երբևէ խուսափել եմ դա անելուց: Ասելու առանձնապես շատ բան չկա. ընկեցիկության մրցավազքում Հայկ Կոնջորյանին հաղթելը, իհարկե, անհնար կլինի, չնայած իշխող ֆրակցիայի այլ ներկայացուցիչներ կարող են չդադարել փորձել: Դա թողնելով նրանց՝ իմ պարտքն եմ համարում ասել, որ ինչպես միշտ պատրաստ եմ նորից հնչեցնել, ասել և հատկապես հիմնականում Հանրային հեռուստաընկերություն դիտող մեր քաղաքացիներին որքան հարկավոր է ներկայացնել մեր տեսակետները»: Աղբյուրը` Քրիստինե Վարդանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
