«Հարցազրույցի մեջ վտանգավոր հայտարարություն կա». Տիգրան Գրիգորյան
![]() 1258 Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 22:18 Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գրառումը. «Ակնհայտ է, որ ԱԽ քարտուղարի այսօրվա հարցազրույցն արձագանք էր վերջին օրերին Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներին և նպատակ էր հետապնդում մեղմել դրանք: Ադրբեջանն այդ հարցը, վստահաբար, բարձրացրել է նաև արտգործնախարարների Թբիլիսիի հանդիպման ընթացքում: Որևէ նորություն չկար նաև նրա այն հայտարարության մեջ, որ Հայաստանից դեպի Արցախ զորակոչ այլևս չի լինելու, իսկ ժամկետայինների վերջին խումբը շուտով զորացրվելու է: Այնուամենայնիվ, այդ հարցազրույցի մեջ խիստ խնդրահարույց ու վտանգավոր մի հայտարարություն կա, որը փաստացիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի ողջ ապակառուցողական պահվածքը վերջին շրջանում: Խոսքն այս հայտարարության մասին է. «Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի»: Այս հայտարարությամբ ի չիք են դառնում հայկական կողմի վերջին ամիսների բոլոր այն պնդումները, որ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան: Ի դեպ, հայկական կողմի այս պնդումները հաստատվել էին նաև հեղինակավոր միջազագյին կազմակերպությունների զեկույցներում: Ամենազավեշտալին այն է, որ Արցախում իրոք ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան: Կան սահմանափակ քանակով Հայաստանից զորակոչված ժամկետայիններ, որոնք մոտ ապագայում զորացրվելու են: Այդ առումով այս հայտարարությունն իսկական նվեր է Ադրբեջանի համար, որի քարոզչամեքենան արդեն իսկ ակտիվորեն տարածում է այն: Այս հայտարարությունը ոչ միայն չի նվազեցնում պատերազմի վտանգը, այլև, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, պատերազմի համար լեգիտիմություն է ստեղծում: Այս հայտարարությամբ փաստացիորեն նշվում է, որ այսքան ժամանակ Ալիևը ճիշտ էր, մենք՝ սխալ: Անգլերենում լավ արտահայտություն կա, որը կիրառելի է այս հայտարարության պարագայում՝ Тhrow out the baby with the bath water». Աղբյուրը` Տիգրան Գրիգորյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
