«Պատերազմի վտանգ այս պահին չկա». Թաթուլ Հակոբյան
![]() 278 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 10:36 Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմ չի լինելու, ԲԱՅՑ 1. Հայկական լրատվամիջոցների՝ պատերազմի վտանգը շեշտադրելով մի քանի հազար ավելի լայքեր հավաքելու կցվածքն անընդունելի է, մեղմ ասած: 2. Պատերազմի վտանգ միշտ էլ կա, անգամ խաղաղ ժամանակ, բայց այսօր, քանի դեռ Հայաստանի շուրջ աշխատում է ակտիվ դիվանագիտություն, և սա նաև մեր ողբերգությունն է, պատերազմի վտանգ այս պահին չկա: 3. Օգոստոսի վերջին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում, ինչը նշանակում է, որ հնարավոր պատերազմը ևս մեկ-մեկուկես ամիս հետաձգվում է: 4. Եթե մեր խնդիրները չլուծենք մեր հարևանների հետ, ապա պատերազմի սպառնալիք միշտ է լինելու, ինչպես եղավ 2020-ի ԱՂԵՏԸ: 5. Ցավալի է, որ մենք մեր խնդիրները լուծելու փոխարեն այն աութսորս ենք անում ռուսներին, ամերիկացիներին, եվրոպացիներին, հույսներս դնում իրանցիների, հնդիկների, չինացիների վրա: 6. Հայաստանը, այս կառավարությունը, ինչպես իր նախորդները, զբաղված են լուծումների իմիտացիայով: Դա չափազանց վտանգավոր է և կարող է պատերազմի դուռ բացել: Վախենո՞ւմ եք նոր Բաթումից և Ալեքսանդրապոլից, ուրեմն՝ ՀԵՌԱՑԵՔ: Ձեր արկածախնդրության պատճառով մենք արդեն մի պատերազմ ենք ճաշակել՝ մի ամբողջ սերունդ ուղարկելով մահվան դուռը: Կրկնեմ՝ ՊԱՏԵՐԱԶԱՄ չի լինելու առաջիկայում... մնացյալի մասին կգրեմ ԱԼԻՔ-ի իմ սյունակում: Եթե բանակում զինվոր ունեք, ՄԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵՔ: Եթե պլաններ ունեք, ՄԻ՛ ՀԵՏԱՁԳԵՔ: Եթե գնում եք գյուղ, Սևան կամ այլ տեղ հանգստի, ԳՆԱՑԵՔ: Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
