Կրեմլը համաձայնության է եկել Պետդեպի հետ «Հյուսիսային հոսք»-ի հարցով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով «Հյուսիսային հոսքի» կարևորության մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, ասել է, որ «մեզ այլևս ոչինչ չի զարմացնում», Կրեմլը համաձայն է, որ այս գազատարը էներգետիկ անվտանգության գործոն է։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը հույսը դնում է «Հյուսիսային հոսք-1» գազատարի շահագործման վերականգնման վրա՝ այն դիտելով որպես կարճաժամկետ հեռանկարում Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործոն։
«Մեզ այլևս չի զարմացնում այն, ինչ ասում են Վաշինգթոնում, մենք դադարել ենք զարմանալ: Ինչ վերաբերում է էներգետիկ անվտանգության գործոնին, այո, մենք համաձայն ենք, մենք իրականում անընդհատ ասում ենք, որ Ռուսաստանը՝ որպես էներգառեսուրսների մատակարար, շատ կարևոր երկիր է. սա ճիշտ է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը զարմացած է Պետդեպարտամենտի հայտարարություններից, թե հույսը դնում են «Հյուսիսային հոսքի» վերսկսման վրա և այն դիտում է՝ որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր։
«Հյուսիսային հոսքը» «Գազպրոմի»՝ Եվրոպա գազի մատակարարման հիմնական ուղին, վերսկսել է աշխատանքը հուլիսի 21-ին՝ պլանային սպասարկումից հետո:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
381Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
243Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
181Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
60226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60724.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62823.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
182623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70522.10.2026, 02:06