Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Լավ է որակվել որպես «ֆանատիկ խումբ», քան…»․ Է․ Շարմազանով

«Լավ է որակվել որպես «ֆանատիկ խումբ», քան…»․ Է․ Շարմազանով
265
Ուրբաթ, 22 հուլիսի, 2022 թ., 14:18

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Լավ է որակվել որպես «ֆանատիկ խումբ», քան …
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն բողոքում է, որ Սփյուռքից ու Հայաստանի ներսից կապիտուլյանտների վրա կա ճնշում։
Ավելին. Հայաստանի ներսում իշխանությունների վրա ճնշում գործադրողներիս անվանում է «ֆանատիկ խմբեր»։
Հայրենիքի ու ազգային շահի պաշտպանության «ֆանատիկ խմբերի» ներկայացուցիչ լինելը մեծ պատիվ է ու կոչում։
Բա չէ՝ կապիտուլյանտ կամ հողատու»։