Արայիկ Հարությունյանը հավակնում է փոխվարչապետ դառնալ․ «Հրապարակ»
![]() 231 Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 10:18 «Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փոխվարչապետ դառնալու հավակնություններ ունի։ Սրանով է պայմանավորված, որ նա վարչապետից մի քանի անգամ ավելի ակտիվ է՝ հանդիպումներ է ունենում և կառավարության կայքը ողողել է սեփական հանդիպումների մասին լուրերով ու լուսանկարներով։ Տպավորություն է, թե պետության թիվ մեկ և հատկապես՝ աշխատող պաշտոնյան ինքն է։ Երեկ էլ կառավարության պաշտոնական էջով հաղորդեցին, որ նա «ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին»: Նման տեքստ ՀՀ նախագահի կամ վարչապետի մասին են սովորաբար տարածում. «Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակին և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր»։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ «թեժ աշնանն» ընդառաջ, Փաշինյանը որոշել է կառավարությունում փոխատեղումներ անել: Թերևս, Հարությունյանը հույս ունի, որ իրականություն կդառնա իր երազանքը։ Դե, իսկ աշխատակազմի ղեկավարի աթոռին հավակնում է նրա տեղակալը, որի հիմնական աշխատանքն իշխանական մամուլը և ֆեյքերին կառավարելն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
