Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինչպես քաղաքական վերնախավն է պատասխանատու երկրի ու ժողովրդի համար, այնպես էլ մտավորականությունը»․ Արա Պողոսյան

«Ինչպես քաղաքական վերնախավն է պատասխանատու երկրի ու ժողովրդի համար, այնպես էլ մտավորականությունը»․ Արա Պողոսյան
1028
Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 12:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Ինչպես քաղաքական վերնախավն է պատասխանատու երկրի ու ժողովրդի ապագայի համար, այնպես էլ մտավորականությունը։ Եվ եթե մտավորականությունը հասարակության մեջ տարածում է թեզեր, որոնք հարվածում են պետության ու ժողովրդի դիմադրողունակությանը, ապա նրանք ևս պետք է պատասխանատվության առաջ կանգնեն։
Որպես պատասխանատվության առաջին մակարդակ պետք է լինի հանրային պարսավանքը, այնպես, ինչպես ժամանակին շատ այլ ադրբեջանամետ «հայեր» էին արժանանում հանրային պարսավանքի։ Ցավոք, հետագայում պետական քաղաքականությունը սկսեց հենց այս մարդկանց ավելի մեծ ազատություններ ու ուշադրություն նվիրել, ինչի արդյունքում այսօր բացվել է «պանդորայի արկղը», և հասարակությունը քայլ առ քայլ զրկվում է իր դիմադրողունակությունից․․․Դիվանագիտությունը մեկ բան է, թշնամու հետ երկխոսությունը հանուն ինչ-որ «արդարացված» նպատակի մեկ բան է, իսկ սեփական հասարակությանը կեղծ թեզերով կերակրելը՝ դիվանագիտական քայլերի արդարացման համար բոլորովին այլ բան է․․․

Սրա պտուղները անպայման մենք դեռ քաղելու ենք ամենաբացասական իմաստով․․․»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան