«Հայրենիքի յուրաքանչյուր հատվածի հայաթափման հետ մենք բազմակի թուլանում ենք»․ Վարդան Բալյան
![]() 412 Շաբաթ, 23 հուլիսի, 2022 թ., 18:24 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հին հունական առասպել կա հսկա Անթեյոսի մասին, ով Լիբիայի տիրակալն էր, ծովերի աստված Պոսեյդոնի և երկրի աստվածուհի Գեայի որդին: Առասպելական ուժի տեր այդ դյուցազունը անպարտ էր բոլոր մենամարտերում, ոչ ոք չէր կարողանում հաղթել նրան, քանի որ կռվի ընթացքում, երբ ուժի պակաս էր զգում, հպվում էր մայր-հողին և վերականգնում ուժերը։ Թշնամին մեզ հաղթելու այս եղանակն է ընտրել, պոկում է մեզ ուժ սնող հայրենի հողից: Հայրենազրկված հայը, հայությունը դատապարտված է խեղդամահ լինելու: Հայրենիքի յուրաքանչյուր հատվածի հայաթափման հետ մենք բազմակի թուլանում ենք՝ այդ անվիճարկելի ու դաժան իրղություն է: Հայապահպանության միակ ճանապարհը հայրենատիրությունն է, և մենք պարտավոր ենք հիմա մեկնարկել արդյունավետ և ուժեղ պետականաշինություն հայրենատիրության գաղափաբանության հիմքով, եթե ուզում ենք ապրել, եթե իրապես ուզում ենք ապագա ունենալ: Ու պետք չէ հղում անել, թե երկրի բնակչության մեծամասնությունը քաղաքական լյումպենն է, որովհետև ուժեղ և արդյունավետ պետություն կառուցողը որևէ պարագայում լյումպենը չէ, չի եղել և չի կարող լինել: Իշխանության հետ նույնացման խաբկանքից ներկայում ագրեսիվացած այդ զանգվածը մշտապես ծառա է ցանկացած իշխանության, իշխանավորի, հետևաբար, խնդիրը ամենևին նրանք չեն»։ Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
