«Կարո՞ղ է անցած տարվա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործարքի համը ընկել է բերանները»․ Վահե Դավթյան
![]() 314 Երկուշաբթի, 25 հուլիսի, 2022 թ., 15:00 Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ տարի առաջ կառավարությունը հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանում գործելու է բենզալցկայանների նոր ցանց: Այնուհետև պարզ դարձավ, որ խոսքը «Ռոսնֆետին» (49%) և Դավիթ Յակոբաշվիլիին (51%) պատկանող Petrocas ընկերության մասին է, որն առանց այդ էլ շատ կարևոր դեր է խաղում հայաստանյան նավթամթերքի շուկայում՝ որպես Փոթիում նավթային տերմինալների սեփականատեր: Խոսքը սկզբնական փուլում 22, այնուհետև՝ 50 լցակայանների մասին է (որոնք, ըստ էկոնոմիկայի նախարարի, աշխատելու են ինքնասպասարկման սկզբունքով ու որտեղ վարորդներն անգամ կարող են կոֆե և շոկոլադ գնել, արդյունքում սեփականատիրոջ եկամուտը կավելանա, ու բենզինի գները կիջնեն: Ու հեչ կարևոր չի, որ բենզինի վերջնական գնի 80%-ը գոյանում է տրանսպորտային, մաքսային ու հարկային ծախսերից): Իսկ արդեն ս.թ. մայիսին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ աշնանը Հայաստան է մուտք գործելու բրիտանա-նիդերլանդական Shell ընկերությունը՝ ստեղծելով բենզալցակայանների նոր ցանց: Սակայն երկու դեպքերում էլ սայլը նույն տեղում է: Շուտով աշուն է, ու ակնհայտ է, որ գոնե Shell-ի հետ պետք է պայմանագիր կնքված լիներ, սակայն չկա անգամ հուշագիր մտադրությունների մասին: P.S. Կարո՞ղ ա անցած տարվա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործարքի համը ընկել ա բերանները, երբ մեկ օրվա ընթացքում «Գեոպրոմայնինգը» գնեց կոմբինատի 60%-ը ու մի քանի ժամ անց դրա 25%-ը փոխանցեց կառավարությանը: Թայմ մենեջմենթ եմ ասել»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
