Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մեր դիվանագիտության գավառական ճարպկությունը բերելու է ֆիասկոյի»․ Գագիկ Մինասյան

«Մեր դիվանագիտության գավառական ճարպկությունը բերելու է ֆիասկոյի»․ Գագիկ Մինասյան
342
Երկուշաբթի, 25 հուլիսի, 2022 թ., 17:30

«Պատահական չէ, որ Չավուշօղլուն ասում է, թե Հայաստանի իշխանությունների կողմից կա խնդիրը լուծելու խոսքերով արտահայտված համաձայնություն, սակայն ուշանում է դրա գործնական իրականացումը Հայաստանի կողմից»,- այսօր՝ «Հայելի» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ, ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։

«Եթե հեռանանք գրական բառապաշարից, ապա ակնհայտ է, որ Չավուշօղլուն ասում է՝ մենք դրել ենք Հայաստանի իշխանության վզին, և նա պարտավոր է իր խոստումների համաձայն այդ զիջողությանը գնալ։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում մեր գավառական ճարպկությունը, որ մեր դիվանագիտությունը փորձում է իրականացնել այս վերջին չորս տարիների ընթացքում, բերելու է ֆիասկոյի»,- նշել է նա։

«Մեր դիվանագիտության գավառական ճարպկությունը բերելու է ֆիասկոյի»․ Գագիկ Մինասյան