«Այս պատճառով է Ավետիքը վտանգավոր ռեժիմի համար». Ստեփան Դանիելյան
![]() 370 Երկուշաբթի, 25 հուլիսի, 2022 թ., 22:48 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ավետիք Չալաբյանի դատական պրոցեսն է մոտենում ու, կարծում եմ, կարևոր է հասկանալ, թե ինչու են Ավետիքին դատում: Գործող ռեժիմը (աննշան, հաճախ անիմաստ լայնամասշտաբ ձերբակալությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությանն արդեն կարելի է բնութագրել այդ բառով) իշխանությունը պահելու համար այլ արդյունավետ գործիք արդեն չունի, միայն վախի մթնոլորտ ստեղծելով է փորձում պահել իշխանությունը: Սակայն, իրականում, բռնաճնշումներից բացի, ևս մեկ գործիք ունի ռեժիմը և հենց դա է պատճառն Ավետիքի, Արմեն Գրիգորյանի և մյուսների ձերբակալությունների հիմնական պատճառը: Ռեժիմը իշխանության է եկել սոցիալական արդարության դրոշի տակ և դրա համար հասարակությանը բաժանել էր սևերի ու սպիտակների: Դա իշխանությունը պահելու սխեմա է: Սևերը ռեժիմի ներկայացուցիչներին համարում են դավաճաններ ու հողատուներին, ռեժիմը գործող ընդդիմությանը՝ թալանչիներ ու կոռուպցիոներներ: Ժողովրդի մի հատվածի համար այդ սխեման աշխատում է, որը, շահագործելով ռեժիմը, դեռ կարողանում է որոշակի լեգիտիմություն իր համար ապահովել: Այս սխեմայի փլուզումը կարող է ճակատագրական լինել ռեժիմի համար, ինչը նրանք չպետք է թույլ տան: Այսինքն, ցանկացած շարժում, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած անձ, որը չի տեղավորվում այդ սխեմայի մեջ, սակայն նախաձեռնություն է ցուցաբերում, պետք է չեզոքացվի: Այս պատճառով է Ավետիքը վտանգավոր ռեժիմի համար»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
