Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ներսից ենք վատասերվել ու բնական սելեկցիան իր տեղը զիջել է անբնական դեգրադացիային». քաղաքագետ

«Ներսից ենք վատասերվել ու բնական սելեկցիան իր տեղը զիջել է անբնական դեգրադացիային». քաղաքագետ
237
Չորեքշաբթի, 27 հուլիսի, 2022 թ., 01:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի գրառումը. «Երևի աշխարհի այն եզակի ժողովուրդներից ենք, որ ամեն պատճառ կբերի իր նվաստ վիճակն արդարացնելու համար, և զուգահեռաբար ամեն պատճառ կբերի իր ծուլությունը և անբանությունը արդարացնելու համար։
Կմեղադրի բոլորին իր դժբախտությունների մեջ, բայց այդ դժբախտությունները կանխելու համար անգամ չնչին ճիգ չի՛ գործադրի, քանի որ կարծում է, թե աշխարհն իրեն պարտք է ու իր փոխարեն պետք է ուրիշն անի։
Ու հենց այսպես էլ կմաշի թե՛ հնարավորությունները, որ հաճախ նախախնամությունն ինքն է տալիս, թե՛ տանուլ կտա եղածը, որ դարձյալ նախախնամության բարեհաճությունն էր։
Ու սպանիչն այն է, որ այս հիվանդությունն առաջին հերթին իրենց ինտելիգենցիայի ներկայացուցիչներ համարողներն են կրում ու իբրև վարակիչ վիրուս, նաև տարածում են։
Ճգնելու ո՛չ փորձ ու ո՛չ էլ ցանկություն չկա, որ մտածես, թե այս մարդկանց մոտ գոնե մի փոքր արժանապատվություն է մնացել։
Զուր չէր, որ թշնամին առաջինը ազնվականությանն էր ոչնչացնում, որ նոր ազնվականություն ծնելն արդեն թվում է պարզապես ժամանակի զուր վատնում, որովհետև ներսից ենք վատասերվել, ու բնական սելեկցիան իր տեղը զիջել է անբնական դեգրադացիային։
Ի՞նչ կասեր Ռաֆայել Պատկանյանն այսօրվա ինտելիգենցիայի մասին...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան