«Էրդողանը Փաշինյանին կրկին հիշեցրեց, որ մինչև Ադրբեջանը գոհ չմնա, հայ-թուրքականը տեղից չի շարժվի». Անդրանիկ Թևանյան
![]() 401 Երեքշաբթի, 26 հուլիսի, 2022 թ., 13:54 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը․ «Ո՞վ է ապուշը Էրդողանը Փաշինյանին կրկին հիշեցրեց, որ մինչև Ադրբեջանը գոհ չմնա, հայ-թուրքականը տեղից չի շարժվի։ «Մեր կարմիր գիծն ի սկզբանե եղել է Ադրբեջանը։ Մենք ասել ենք, որ «կբացենք մեր դռներն» Ադրբեջանի հետ խնդրի լուծումից հետո։ Ուրախ եմ նաև, որ Փաշինյանը մեզ հետ կիսում է համանման տեսակետները տարածաշրջանային խաղաղության և համագործակցության հարցում։ Մենք հիմա ակնկալում ենք, որ նրանք հայտարարություններից բացի կոնկրետ քայլեր կձեռնարկեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Կոնկրետ քայլեր Ադրբեջանի ուղղությամբ ասելով Էրդողանը նկատի ունի ՀՀ-ի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Զանգեզուրի միջանցք տրամադրելը, «անկլավները» և այլն։ Եթե Էրդողանի այս հայտարարություններից հետո կգտնվի մեկը, ով կրկին կհայտարարի, որ, իբր, Թուրքիան նախապայման չունի և հայ-թուրքականը կապված չէ հայ-ադրբեջանականի հետ, ապա այդ մեկը կա՛մ ապուշ է, կա՛մ ապուշի տեղ է դնում իրեն հավատացողներին»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
