«Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը հնարավոր չեն համարում ոչ միայն Մոսկվայում, այլև՝ Վաշինգթոնում». Սուրեն Սուրենյանց
![]() 271 Չորեքշաբթի, 27 հուլիսի, 2022 թ., 00:12 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Անվտանգային նոր ռիսկեր՝ տարածաշրջանում Երեկ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն, իհարկե, հիշեցրել է, որ իր երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ է, բայց շեշտել է, որ Վաշինգթոնը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղությանը «երկկողմ հիմքով ու գործընկեր-համախոհների հետ»: Հաղորդագրության ամբողջական տեքստից ակնհայտ է դառնում, որ «գործընկեր-համախոհները» ոչ թե մյուս համանախագահ երկրներն են (առաջին հերթին՝ Ռուսաստանը), այլ՝ ԵՄ-ն: Այսպիսով, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը հնարավոր չեն համարում ոչ միայն Մոսկվայում, այլ նաև՝ Վաշինգթոնում: Միջնորդական մրցակցային հարթակների գոյությունը, ավելին՝ նրանց հակադրությունը, անվտանգային նոր ռիսկեր է ծնում տարածաշրջանում»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
