Յուրաքանչյուր փոխադրման համար ուղևորին վճարման էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելու դեպքում՝ 200 հազար դրամ տուգանք. «Ժողովուրդ»
![]() 282 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 09:36 «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջապես որոշել է վերահսկել օնլայն տաքսի ծառայությունների ոլորտը: Ինչպես հայտնի է, երկար ժամանակ է, ինչ բազմաթիվ վարորդներ, որոնք իրենց ավտոմեքենաներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, բայց չեն վերահսկվում և չեն հարկվում: Ըստ ՏԿԵ-ի՝ ստացվում է, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին: Թերթը տեղեկացել է, որ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը կսահմանվի ծանուցման ենթակա գործունեություն: Սահմանվելու են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները: Օրինակ՝ եթե էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր փոխադրման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով եւ կարգով պետական տուրքի գանձումը չապահովեն, ապա կարող են 300 հազար դրամով տուգանվել: Իսկ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից յուրաքանչյուր փոխադրման համար պատվերի ուղեւորին վճարման էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ: Իսկ թե ով և ինչպես է վերահսկելու նրանց իրականում, դժվար է ասել, քանի որ տասնյակ այսպիսի օրենքներ մնացել են թղթի վրա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
