«Մի քանի մտահոգող տեղեկություններ». Վարդան Բալյան
![]() 289 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 22:54 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական սոցմեդիան արդեն տևական ժամանակ է քննարկում է երկրի մաքսային ծառայությունում տեղի ունեցող իրադարձությունները՝ գեներալների ձերբակալություններ, պետի պաշտոնանկություն: Հարևան երկրի իշխանական համակարգում դիտարկվող տեկտոնիկ տեղաշարժերն ավելի ու ավելի հստակ են դարձնում, այսպես կոչված, հայկական և նախիջևանյան կլանների ազդեցության և իշխանական կշռի անկումը, փոխարենն ամրապնդվում և աճում է Փաշաևների ազդեցությունը: Վերջին օրերին Իլհամ Ալիևին մոտ կանգնած աղբյուրներից կազմակերպվեց տեղեկատվական արտահոսք, թե առաջիկա ամիսներին սպասվում է կառավարության հրաժարականը: Հետաքրքիր է, որ կառավարության երիտասարդացումը և թարմացումը՝ ի հաշիվ արտերկրի բուհերն ավարտած կադրերի, շրջանցելու է ուժային բլոկը բացի Պաշտպանության նախարարությունից, որի ներկայիս ղեկավար Զաքիր Հասանովն աշնանը կլքի իր պաշտոնը: Հատկանշական է, որ ներքաղաքական գործընթացներն ադրբեջանական սոցմեդիան քննարկում է առավելապես հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում: Այս ամենի մասին ավելի հանգամանալից ու կանոնավոր պարբերականությամբ անդրադարձները կներկայացնենք առանձին գրառումներով առաջիկա օրերին: Իսկ մինչ այդ մի քանի մտահոգող տեղեկություններ: Մեկ շաբաթով դադարեցվում է Արցախի գազամատակարարումը՝ մինչև հուլիսի 5: Առաջին դեպքը չէ, բայց... Հաղորդումներ կան, որ անջատումը կապ ունի Լաչինի միջանցքի ներկա երթուղու կանխատեսվող մոտալուտ փոփոխության հետ: Ըստ որում՝ տեղեկատվությունը ուղեկցվում է հաղորդագրությամբ, թե Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ստեփանակերտի/Խանքենդիի հայկական բնակչության գազամատակարարումը: Սոցմեդիայի դաշտում բաց տեքստով խոսում են, որ դադարեցվում է գազմատակարարումը Հայաստանից, իսկ խողովակը միացվում է ադրբեջանական գազատրանսպորտային համակարգին: Մտահոգիչ բազմաթիվ այլ տեղեկություններ՝ Լաչինում կառուցվող մաքսակետ, Արցախի տարածքից հայկական զինտեխնիկայի դուրսբերում մինչև սետեմբեր, և այլն: Հայկական պաշտոնական աղբյուրների և լրատվական դաշտի բացառիկ անտարբերությունը, սոցմեդիայում անկապ թեմաների քննարկումներն այս համատեքստում այլևս ոչ թե զարմացնում, այլ ուղղակի ապշեցնում է»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
