«Ի՞նչ օրենքի հիման վրա է ՍԴ-ն հայցել խորհրդատվական կարծիք միջազգային կազմակերպությունից»․ Արա Ղազարյան
![]() 351 Հինգշաբթի, 28 հուլիսի, 2022 թ., 22:14 Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի գրառումը․ «Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին։ Դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել՝ սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց․ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, ապացուցման բեռը պատասխանողի վրա դնելու կարգավորումը, ապացույցի չափանիշի բացակայությունը օրենքում, ու այս ամենի բախումը մարդու իրավունքների հետ (տվյալ դեպքում գույքային իրավունքի)։ Խնդիրն ընդհանուր առմամբ բարդանում է ու խճճվում՝ այն ինչ բազմիցս կանխատեսվել էր բազմաթիվ մասնագետների կողմից։ Միևնույն ժամանակ՝ ի՞նչ օրենքի հիման վրա է ՍԴ-ն հայցել խորհրդատվական կարծիք միջազգային կազմակերպությունից։ Եվ արդյո՞ք բոլոր հարուցված դատական գործերը չպետք է կասեցվեն։ Այսօր այս թեմայով քննարկում կա Փաստաբանների պալատում»։ Աղբյուրը` Արա Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
