Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ովքե՞ր են լինելու Բերդի համայնքապետի թեկնածուները». Ոսկան Սարգսյան

«Ովքե՞ր են լինելու Բերդի համայնքապետի թեկնածուները». Ոսկան Սարգսյան
196
Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 13:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ովքե՞ր են լինելու Բերդի համայնքապետի թեկնածուները
Սեպտեմբերի 25-ին նշանակված են Բերդ խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ 2012 թվականից Բերդ քաղաքային համայնքը, 2017-ից Բերդ խոշոր համայնքը ղեկավարող Հարություն Մանուչարյանը 2021 թ․ նոյեմբերի 9-ից անազատության մեջ է։ Իր հանդեպ հարուցված քրեական գործը Հ․ Մանուչարյանը շինծու, սարքովի է համարում։ ՔՊ-ական իշխանությունը ծրագիր է մշակել սեպտեմբերի 25-ին Հ․ Մանուչարյանին հաղթելու համար, որի էությունը ընտրողների ձայները կուսակցությունների միջև փոշիացնելը և ընտրություններից հետո կոալիցիայով ՔՊ-ի ավագանու թեկնածուների ցանկի առաջին համար, Բերդի միասնական սոցիալական ծառայության տնօրեն Վահրամ Սուքիասյանին խոշոր համայնքի ղեկավար ընտրելն է։ Բերդից ստացված տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների ցանկը հավանաբար կգլխավորի Սոնա Մարալյանը, ով Չորաթանի գյուղապետարանում աշխատել է որպես համակարգչային մասնագետ, մոտ երկու ամիս առաջ աշխատանքից ազատվել է։ ԱԺԲ-ի -ի թեկնածուների ցանկը, մեր տեղեկություններով, կգլխավորի Աշոտ Մելիքյանը, ով նախկինում Բերդում գործող ձեռնոցների գործարանի հերթափոխի պետ է եղել։ Թեև թեկնածուների առաջադրումը պաշտոնապես չի սկսվել, սակայն Բերդից հայտնում են, որ ավագանու ապագա թեկնածուներն ընտրողների ձայների համար արդեն տնետուն են անում։ Մինչև սեպտեմբերի 25-ը որոշ կուսակցությունների կամ՝ թեկնածուների մասնակցության հարցում կարող է որոշ փոփոխություններ լինել
Ավագանու հավանական թեկնածուների նկարները՝ Ֆեյսբուքից»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան