«Պուտինի առաջարկի դեմ բողոքել է միայն Էրդողանը». Հակոբ Բադալյան
![]() 1 Ուրբաթ, 29 հուլիսի, 2022 թ., 19:45 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «2020 թվականի հունվարին՝ Մոսկվայում, և փետրվարին՝ Իսրայելում, Պուտինը կրկնեց նույն կոչը՝ ՄԱԿ ԱԽ հնգյակին առաջարկում էր սկսել քննարկումներ նոր աշխարհակարգի շուրջ: Ոչ ոք, իհարկե, չասաց՝ այո՛, եկեք քննարկենք, բայց հինգից որևէ մեկից կարծես թե չի եղել սկզբունքային որևէ մերժում (ներողություն, եթե սխալվում եմ): Պուտինի առաջարկի դեմ բողոքել է միայն Էրդողանը, ընդ որում՝ դրանից ավելի քան մեկ 1,5 տարի անց, Անգոլայի խորհրդարանի իր ելույթում: Նա հայտարարեց, թե աշխարհի ճակատագիրը չպետք է մնա «մի բուռ երկրների» ողորմածության: Նկատի ուներ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ հնգյակը: Ինչո՞ւ Էրդողանը չդժգոհեց, այսպես ասած, «թարմ հետքով», 2020-ի ձմռանը, երբ Պուտինը բարձրաձայնել էր առաջարկը, այլ խոսեց միայն 2021 թվականին: Արդյո՞ք որովհետև այդ ժամանակ համոզվեց, որ առաջարկն ընդունված է, և «գործընթացը» սկսվում է, իսկ Թուրքիան՝ դուրս մնում: Նկատենք՝ այդ ժամանակ սկսեցին ամերիկա-ռուսական մոտ վեց ամիս տևած պարբերական, բազմամակարդակ շփումները՝ սկսած Ժնևում Պուտին-Բայդեն դեմ առ դեմ հանդիպումից: Եվ մի բան էլ: Որևէ մեկը գիտե՞ պատերազմից բացի աշխարհի ճակատագիր վճռող այլ «մեթոդ»՝ ի դժբախտություն համայն մարդկության: Իսկ այդ դժբախտությունն ամբողջ խորությամբ պարփակում է Սպիտակ տուն այցից հետո հռչակավոր Vogue-ի շապկին հայտնված Ուկրաինայի առաջին տիկնոջ խոսքը, ոչ բառացի, իհարկե. շատ շատերը, շատ աստղեր անգամ կերազեն հայտնվել Vogue ամսագրին, բայց տա Աստված, որ դա չլինի պատերազմի բերումով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
