Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ». Կոչուբաև

«Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ». Կոչուբաև
212
Շաբաթ, 30 հուլիսի, 2022 թ., 10:48

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կեսգիշերին գրել է. «Դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ եկել էի տեսակցելու Վահագն Վերմիշյանին: Առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է չի ապահովվում Վ. Վերմիշյանի բժշկական հետազոտությունը, իսկ Վ. Վերմիշյանի գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են: Սրան, եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի 4) կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումը արդեն իսկ վերածվել է պատժի:
Վահագն Վերմիշյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ իր քրեական գործը քաղաքական հետապնդում է»: