«Գնացինք դիմավորելու ազատության մեջ հայտնված դաշնակցականներին. իրենց խցերում տեսակցեցի Տարոնին և Գոռ Սարգսյանին»․ Գ. Մանուկյան
![]() 231 Շաբաթ, 30 հուլիսի, 2022 թ., 14:48 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել. «Դաշնակցականներիս սրանով չեն կարող կոտրել Կեսգիշերն անց էր, երբ դաշնակցական ընկերներիս և Լիլիթ Մանուկյանի հետ վերադարձա «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից, որտեղ դիմավորում էինք ազատության մեջ հայտնված մեր սիրելի ընկերներ Արսեն Մարտոյանին և Գևորգ Մուրադյանին։ Գոռ Մաթևոսյանին մերոնց մեկ այլ խումբ դիմավորել էր Նուբարաշենի բանտի մոտ։ Գևորգ Մուրադյանի հետ լուսանկարվելը խորհրդանշական էր։ Մեկում երկուսով ենք, Գյումրիի Կումայրի ոստիկանատան դիմաց, երբ մայիսի 14-ին նա ինքնակամ ներկայացավ իրավապահներին, որպեսզի թույլ չտայինք այս իշխանությունների սիրած սցենարով հերթական մասկի շոու ներկայացումը, հատուկ պատրաստությամբ ինքս էի Գևորգին ուղեկցել Երևանից Գյումրի, ոստիկանություն։ Հիմա էլ ինքս բանտից ուղեկցեցի արդեն ազատություն։ Մինչ տղերքի ազատ արձակման փաստաթղթավորումն էր կատարվում, իրենց խցերում հանդիպեցի Տարոնին ու Գոռին Սարգսյանին։ Դատարանը մերժեց նրանց կալանքից ազատ արձակման միջնորդությունը։ Հետաքրքրական պատկեր էր՝ Գևորգն ու Գոռը ազատվում էին, բայց տխուր էին, որ իրենց հետ դուրս չեն գալու Տարոնն ու Գոռը։ Գոռն ու Տարոնը, որ մնալու էին բանտում, ուրախ էին, որ իրենց զինակից (իրական զինակից) ընկերներից երեքն ազատության մեջ էին հայտնվելու։ Միակ խնդրանքը՝ նոր գրքեր ստանալն էր։ Մասնագիտական, քաղաքագիտական, գեղարվեստական։ Լավ առիթ է ինքնակրթության ու նաև Տարոնի դեպքում դեռ համալսարանական կրթության համար (այլ հարց, որ ԵՊՀ ռեկտորատը մերժել է Տարոնին հնարավորության տալ միջանկյալ քննություններ հանձնել։ Բայց սա առանձին թեմա է, հետո կանդրադառնամ)։ Զրուցելու շատ բան չկար։ Մեկ է, գիտեինք, թե ինչո՞ւ չեն հայտնվելու առայժմ ազատության մեջ։ Գիտեին դատարանի աշխատակիցներից, մինչև ուղեկցող ոստիկաններ ու բանտապահներ։ Պատճառն էլ գիտեին, ու նաև հասկանում էին, որ սրանով մեզ չեն կարող ընկճել, նահանջի տանել։ Միայն մնում է չկայացած, հայրենադավ դիկտատորիկը հասկանա, որ անազատության մեջ պահելով Գոռն էլ, Տարոնն էլ ընկճվող չեն։ Ինձ էլ, ընտանիքիս էլ ավելի են վճռական դարձնում։ Քանի որ երեքս էլ Դաշնակցական ենք, մեր Երդման տերը ու գնում ենք առաջ։ Գոռի ասած՝ Հարսանիք լեռներումն էլ լինելու է։ Բոլոր առումներով»։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
9512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
13111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
18810:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11309:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
404Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
391Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
377Երեկ, 15:52
